«Խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց X պահի հարց է ծագել՝ սա ու՞մ տեքստն է, ինչ–որ մեկը ստորագրելու՞ է այդ տեքստը, սա ու՞մ համար է։ Եղել է արձագանք Լեռնային Ղարաբաղից՝ հայտնի չէ ում տեքստն է և ում ստորագրությունն է լինելու դրա տակ։ Բա եթե չեք կարող ասել՝ ում տեքստն է, մենք ինչ առնչություն ունենք դրա հետ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը չի խմբագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։
«Մի հատ տեքստ կա, ում համար ա՝ չգիտենք, մեզ ինչ–որ բան առաջարկվու՞մ ա՝ ոչ։ Հետևաբար մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, կապ դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ։ Հաջորդիվ այդ տեքստը հայտնվում է կայքում՝ որպես ԼՂ լուծարման փաստաթուղթ։ Սա է ամբողջ պատմությունը»,–ասաց Փաշինյանը։
Ճշտող հարցին՝ համաձայն չի՞ եղել տեքստի բովանդակությանը, Փաշինյանը պատասխանեց, որ ուղղակի փորձել է ճշտել ՝ ի՞նչ կապ ունի Հայաստանն այդ փաստաթղթի հետ։
«Պարզվել է, որ որևէ մեկը ոչ մեզ, ոչ նրանց այդ տեսքտը չի առաջարկում։ Ինչու՞ պիտի քննարկեինք տեսքտի բովանդակությունը»,–նշեց նա։