Գյումրիում մեկնարկել է Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը։ Ծրագիրը երեկ Գյումրիում ներկայացրեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Միջոցառումը հեռարձակող ուղիղ եթերը դեռ չէր ավարտվել, երբ իշխանական քարոզչամեքենան անցավ հարձակման։
ՔՊ գլխավոր պրոպագանդիստական կայքի՝ «civic.am»-ի խմբագիր Վովա Հակոբյանը սրտաճմլիկ տեքստ էր գրել, թե հարա՜յ, հասե՜ք, Անդրանիկ Թևանյանը գնացել է Գյումրի։ Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը դեռ չկարդացած՝ ՔՊ-ական պրոպագանդիստն արդեն հասցրել էր այն չհավանել։ Նիկոլի պրոպագանդիստ Վովայի ծրտած տեքստն աճապարել էին հավանել Էկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական ու համատեղությամբ ֆեյք ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը, Գյումրու ՔՊ-ական դրածո քաղաքապետի տեղակալ Վահագն Մկրտչյանն ու այլ ՔՊ-ական պաշտոնյաներ։
Ակնհայտ է, որ ՔՊ-ականներն անհանգիստ են ու ակնհայտ է, որ անհանգստանալու լուրջ պատճառներ ունեն։ Նախ 2023-ին Երևանում Անդրանիկ Թևանյանը նրանց տոնը փչացրեց ու թույլ չտվեց օրինական ճանապարհով քաղաքապետ կարգել Տիգրան Ավինյանին, ՔՊ-ն այդ ժամանակ ստացավ ընդամենը 33 տոկոս, հետո ստիպված եղավ միասեռ ամուսնական կապի մեջ մտնել Արամ Զավենիչի կուսակցության հետ, բայց դա էլ բավարար չէր քաղաքապետի պաշտոնը վերցնելու համար, ու ստիպված եղան քաղաքական միասեռական այդ զույգի համար որդեգրել «Հանրային ձայնի» անսեռ երկու ավագանու։ Հիմա էլ սրտները վկայում է, որ Գյումրիում են իրենց փորած փոսն ընկնելու, ու ապօրինի իշխանազավթումը կարող է թարս մտնել ՔՊ-ի համապատասխան տեղը։ Սա՛ է պատճառը, որ պրոպագանդիստներով, նախարարներով, փոխքաղաքապետերով ու պատգամավորներով խառնվել են իրար։
Հենց այս տրամաբանությունից դրդված են թիրախավորել նաև գյումրեցի Կարեն Սիմոնյանին, ով հիշատակված նախագծի նախաձեռնողներից է։ Իսկ ո՞վ է Կարեն Սիմոնյանը, որ դեռ իր հիմնական խոսքը չասած՝ անհանգստացրել է ՔՊ-ին։ Կարեն Սիմոնյանը գործարար է, «Մենք» նախաձեռնության հիմանդիրը, Գյումրիում հարգված գործիչ, ում անհնար է կապել Նիկոլ Փաշինյանի սիրած նախկինների ու թալանի հետ։ Սիմոնյանը Գյումրիում լուրջ այլընտրանք է լինելու ավագանու առաջիկա ընտրություններում։ Նրա անվան հետ չեն կարող կապել սպանություններ, թալան, կրիմինալ, ուստի էս գլխից թիրախավորում են, որ հանկարծ խնդրի առաջ չկանգնեն։ Բայց պետք է հիասթափեցնենք ՔՊ-ականներին․ Գյումրին մերժել է ՔՊ-ին 2021-ի ավագանու ընտրությունների ժամանակ, ու, վստահաբար, 2025-ին կրկնապատկվել է այդ մերժման տոկոսը։ Նրանց անգամ իրենց սիրելի նախկինները չեն փրկի, եթե անգամ հրապարակային մարդ ուտեն։ Գյումրին այլընտրանք ունի և իրական ընդդիմություն: Հենց դրանից էլ վախենում են: