Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ա...

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի տուն։ Այս մասին newarmenia.am-ին տված հարցազրույցում ասել է Սարհատ Պետրոսյանը։

«Ես անկեղծորեն հավատացել եւ հավատում եմ, որ մեր հեղափոխությունը արժեքային հեղափոխություն էր նաեւ, եւ ինձ համար որպես տարիներով իր բնագավառի համար «կռիվ տված մարդ», շատ կարեւոր եւ նույնիսկ շատ էմոցիոնալ որոշում էր, որ ընդունեցի վարչապետի առաջարկը՝ միանալ կառավարության թիմին։ Բայցեւ, իմ կողմից շատ սրբացված մասնագիտությանս դավաճանել չէի կարող։ Այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եմ, տարբեր ձեւաչափերով բազմիցս բարձրաձայնել եմ եւ՛ մինչեւ հեղափոխությունը , եւ՛ հեղափոխությունից հետո որպես պետական պաշտոնյա, եւ՛ հիմա՝ հանրային սեկտորում։ Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում, որ ոստիկանության որեւէ աշխատակից կարող է գալ, իմ ընտանիքի հանգիստը խանգարել, ինչը որ այսօր արել է 6-րդ վարչությունը՝ իմ հայտարարությանը հետամուտ լինելու համար։ Ես դա գիտակցել եմ, բայց համոզված եմ, որ խնդիրների մասին պետք է խոսենք»,- ասել է Պետրոսյանը: