Այսօր Հանրապետության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել:
«Ազատագրական շարժաման» մասնակիցներից մեկը հրապարակում արկղով հավեր է բերել, որոնց վրա փակցված է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Ոստիկաններին հաջողվել է բռնել և բերման ենթարկել շարժման մասնակցին:
Նշենք, որ շարժումն «Ազատագրում վախերից և վախկոտությունից» իրազեկման ակցիա է իրականացնում Երևանում: