Ոստիկաններ կան, որ ամբիցիաներ ունեն, ուզում ե...

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Դիմադրություն» շարժման անդամների ավտոերթերի ընթացքում ոստիկանության իրականացրած գործողություններին՝ նշելով, թե դրանք աղերս չեն ունեցել իրավաչափության և օրինականության հետ։ «Երեք պատերազմների մասնակցին, ով ոստիկանների փոխարեն սահման է գնացել, վեց հոգով բերման եք ենթարկում, որ ինչ անեք: Ուզում եմ հատուկ նշել այս ոստիկանների համար՝ դուք պատասխան եք տալու»,-ասաց նա: