Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան նորից կայուն է՝ նախօրեի երկրորդ կեսի նկատելի աճից եւ մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարի հասնելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում խորհրդանշորեն նվազում է 1,45 դոլարով կամ 0,08 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 823,95 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանանում է 0,44 տոկոսով՝ մեկ ունցիան 24,165 դոլար։