Որտեղի՞ց փախստական Դոգին մի քանի միլիոն դոլար...

ԱՄՆ-ում Դոգի ձերբակալությունը փաստեց, որ նա այդ երկիր է մեկնել ապօրինի ճանապարհով՝ 2022 թվականին։ Դոգը ԱՄՆ է գնացել զրո դրամական միջոցներով, և այնտեղ գտնվելու ընթացքում, լինելով անօրինական միգրանտ (որի համար դատվում է), չէր կարող պետությունից անգամ մեկ դոլարի աջակցություն ստանալ։ Դոգի ԱՄՆ-ում անօրինական բնակությունը իրեն նաև հնարավորություն չի տալիս աշխատել այդ երկրում ու ստանալ օրինական եկամուտներ։

Այս ամենը հաշվի առնելով՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Դոգը ձեռք բերել մի քանի միլիոն դոլար արժեցող առանձնատուն և թանկարժեք մեքենա (երկուսի մասով էլ հայտարարել է հենց ինքը)։ Իր ապօրինի բնակությունը հնարավորություն չէր կարող տալ բնակարան կամ մեքենա ձեռք բերել հիպոթեկով։ Միակ տարբերակը մնում է՝ առձեռն գնումը։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում ենք, Դոգին հավատացողները իրենք իրենց պետք է հարց տան, թե ինչպե՞ս է կարողացել իրենց կուռքը կարճ ժամանակում դառնալ միլիոնատեր։