Որքանո՞վ են ավելացել ՀՀ նախագահի, վարչապետի,...

Այսօր Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնան նախագահի, վարչապետի, ԱԺ-ի աշխատակազմերի, արդարադատության մարմինների և ԿԸՀ 2020թ-ի ֆինանսական ծրագրային հատկացումները:

Մինչ նշված մարմիններին խոսք փոխանցելը, ֆինանսների նախարարը ներկայացրեց նրանց հատկացվող բյուջեն ու համեմատությունը 2019թ-ի ծավալների հետ: Այսպիսով.

2020թ-ի բյուջեով նախատեսված է հատկացնել.

  • Նախագահի աշխատակազմին 1.5 մլրդ դրամ, 2019թ-ի համեմատ` 430 մլն դրամով ավելի,
  • ԱԺ աշխատակազմին 6 մլրդ 96 մլն դրամ, 2019-ի համեմատ` 842 մլն դրամով ավելի,
  • Վարչապետի աշխատակազմին 20.8 մլրդ դրամ է, 2019-ի համեմատ՝ 4 մլրդ դրամով ավելի,
  • ՍԴ աշխատակազմին 721 մլն դրամ՝ հավասար 2019թ-ի բյուջեին,
  • ԲԴԽ աշխատակազմին 12.6 մլրդ դրամ, 2019-ի համեմատ՝ 192 մլն դրամով ավելի,
  • Դատախազության աշխատակազմին 5.4 մլրդ դրամ, 2019-ի համեմատ՝ 86 մլն դրամով ավելի,
  • ՀՔԾ աշխատակազմին 735 մլն դրամ, 2019-ի համեմատ՝ 4.7 մլն դրամով պակաս,
  • Արդարադատության նախարարությանը 17.3 մլրդ դրամ, 2019-ի համեմատ՝ 344 մլն դրամով ավելի,
  • ԿԸՀ աշխատակազմին՝ 1 մլրդ 179 մլն դրամ, 2019-ի համեմատ՝ շուրջ 26.4 մլն դրամով ավելի,
  • Հաշվեքննիչ պալատին 1 մլրդ 90 մլն դրամ, 2019-ի համեմատ՝ 29 մլն դրամով պակաս,
  • Քննչական կոմիտեին 7.7 մլրդ դրամ, 2019-ի համեմատ՝ 110 մլն դրամով պակաս: