Որքա՞ն է Թուրքիայի ռազմական ներկայությունն այ...

Թուրքիայի մորհրդարանը 1 տարով ժամկետով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում  ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին էր Թուրքիայի խորհրդարան ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքներում թուրքական զորակազմի թիվն այս պահի դրությամբ կազմում է 2500-ից մինչև10.000:

Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում թուրքական զորքի թիվը հասնում է 10.500:-ի

Արցախյան  2-րդ պատերազմից հետո Ադրբեջանի զավթած տարածքներում, թուրքական զորակազմի թիվը կազմում է 
60 զինվորական: Նրանք ծառայություն են  իրականացնում Ակնայում (Աղդամ) գտնվող մշտադիտարկման կենտրոնում:

Թուրքիան զինված ստորաբաժանումներ ունի նաև Լիբիայում, որի թվի մասին, սակայն, հստակ տեղեկատվություն չկա: Կատարում թուրքական զորախմբի թիվը կազմում է 2000, Ալբանիայում՝ 24, Սոմալիում՝ 2000, Հյուսիսային Կիպրոսում՝ 35.000-40.000, Լիբանանում՝  100, Մալիում՝ շուրջ 5 տասնյակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝  ևս այդքան, Բոսնիա Հերցոգովինայում՝ 242, իսկ Կոսովոյում՝ 321: