Հողերի զիջման մասին խոսք չկար։ Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ քննարկվում է փաստաթուղթ։
«Չկա հողերի հանձնման մասին խոսակցություն, ոչ մի զիջում չի նախատեսվում »,– ասաց նա և նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է քննարկվում։
«Աշխատանքային պրոցես է, ես այդ ոլորտի մասնագետը չեմ, այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ անձամբ՝ որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին և ես կարող եմ այդքանով կիսվել ձեզ հետ»,-ասաց նա։



