Որոտան համայնքի ղեկավարի գործը դատարանում է

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանի գործը դատարանում է։  Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը։

Ըստ մեղադրական եզրակացության, Սուրիկ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավարը, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արգինա Գալստյանին տվել է կաշառք: