ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշակի հանգամանքներում կարող է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս պահին դրա իմաստը չի տեսնում։ Այս մասին նա ասել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ես պատրաստ չեմ նման շփման, քանի դեռ նա չի փոխել իր գործելաոճը», - հայտնել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ ռուսական կողմն այժմ «հակված չէ» նման բանակցությունների։
«Բայց ես պատրաստ կլինեմ խոսել նրա հետ, եթե նա զանգի և պատրաստակամություն հայտնի լուրջ երկխոսության», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Հարցին՝ արդյոք ինքը վստահ է, որ վերընտրվելու դեպքում երեք տարի հետո բավական լավ վիճակում կլինի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի ղեկավարների հետ բանակցելու համար, Բայդենը պատասխանել է. «Ես պատրաստ եմ նման աշխատանքի հիմա և պատրաստ կլինեմ ապագայում»։