Որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու. ա...

Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձավ այս հարցին. «Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու՝ քրեական դատավարության սահմանված կարգով: Մեր երկրում, նայե՛ք,  քանի նախկին և ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում: Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի, որոշ անձանց ինչ կլինի, բնականաբար քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ: Եթե այսօր չլիներ, այլ լիներ մեկ շաբաթ առաջ՝ կասեին, այ, ԱԺ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակը, դրա հետ է կապված: Եթե լիներ հունվարին, կասեին՝ ուժի մեջ է մտել օրենքը, ժամկետն է, որի ընթացքում ՍԴ-ի դատավորները կարող են վաղ կենսաթոշակի համար դիմել, դրա հետ է կապված: Ընդհանրապես չլիներ վաղ կենսաթոշակը, կասեին դա կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունենք: Միշտ կարելի է զուգահեռներ տանել»: