Որդուս խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եղբայրը՝ դատավոր Դավիթ Բալայանը։
«Իմ որդին ծառայում է Արցախում, եւ թվում է թե, որպես ծնող պետք է ուրախանամ, որ համաձայնագրի կնքմամբ նա իր ծառայությունը կշարունակի ՀՀ-ում, սակայն նրան խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել»,- գրել է նա։



