«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Շերամ, Օհանով, Սվաճյան փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 09:30-12:00-ն կդադարեցվի Բերդ քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 7-ը 10:00-ն կդադարեցվի Սիլիկյան թաղ. 1-13 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: