Վոլեյբոլի համաուսանողական մրցաշար Աբովյանում՝...

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երիտասարդական ռեսուրս կենտրոն»-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացել է վոլեյբոլի համաուսանողական մրցաշար, որին մասնակցել են Աբովյան քաղաքի ուսումնական կենտրոնների ուսանողները: Մրցաշարին հետևել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Հաղթող թիմին ու մրցանակակիրներին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հատկացվել են դրամական պարգևներ, մեդալներ, գավաթներ և այլ նվերներ: