Ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ո...

Ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին դուրս չգալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), սակայն պարզաբանումներ են անհրաժեշտ։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ոչ ոք չի կարող Հայաստանին համոզել, առավել ևս, որ նրանք արդեն օրենսդրորեն կողմնորոշվել են այդ հարցում։ Բայց, բնականաբար, ինչ-որ պարզաբանումներ անհրաժեշտ կլինեն»,- ասել է Պեսկովը։