Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կա...

Կարծում եմ, շուտով Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին կմեղադրեն ինչ-ինչ քր․ հանցագործության մեջ և կկալանավորեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով Կապանում ՔՊ-ի պարտությանը:

«ԵԹԵ ՈՏՔԻ ՉԿԱՆԳՆԵՆՔ

Կապանում ՔՊ-ն պարտվում է։ Սակայն, չնայած ընդդիմության մեծ առավելությանը, այնուամենայնիվ հարյուրավոր սյունեցիներ քվեարկել են Սյունիքը Ադրբեջանին հանձնելու օգտին։Ի՞նչ ասես․․․Բայց, արդյոք բռնապետիկը կհանդուրժի՞ այս պարտությունը։ Կարծում եմ, շուտով Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին կմեղադրեն ինչ-ինչ քր․ հանցագործության մեջ և կկալանավորեն։ Հանդուրժեցինք, չէ՞ Առուշ Առուշանյանի ազատատազրկումը։ Ոչ միայն Սյունիքը, այլև բոլորս պետք է ոտքի կանգնենք Սյունիքը փրկելու համար։Ներեցեք, կարծես թե ես էլ մի պահ մոռացա Արցախը։ Արցախի ապագան, այսօր կախված է արդեն Սյունիքի փրկությամբ»,- գրել է նա: