
Ես գնացել էի քրեակատարողական հիմնարկ հանդիպելու դատապարտյալներին, որպեսզի հասկանամ առհասարակ ինչ խնդիրներ ունեն ցմահ դատապարտյալները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Դիտարկանը, որ նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ է այցելել դատապարտյալների ծեծից հետո, նախարարն արձագանքեց. «Ես չէի գնացել հասկանալու, թե ինչ է արվել։ Ես այդպիսի երանգ այն գործողությանը, որը կատարվել է, երբևէ չեմ տվել և չեմ էլ տա, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը։ Դա ընդամենը միջոցառում է եղել՝ միտված ճնշելու անձանց ոչ իրավաչափ վարքագիծը, և ես կրկնում եմ, ոչ իրավաչափ վարքագծի հակազդման մեխանիզմները սահմանված են օրենքով։ Ոչ մեկ ոչ մեկին չի ծեծել»։
Մանրամասն՝ տեսանյութում։