Ավիահարվածի հետևանքով վնասվել են այն շենքերը, որոնց միջոցով մուտք է ապահովվում Իրանի Նաթանզի միջուկային նյութերի հարստացման ստորգետնյա ձեռնարկություն։ Այս մասին հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ):
«Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է հաստատել, որ վերջերս վնասվել են Իրանի Նաթանզի վառելիքի հարստացման ստորգետնյա գործարանի մուտքի կառույցները», - ասվում է X-ում ԱԷՄԳ հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հավելում է, որ 2025 թվականի հունիսի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի հարվածներից տուժած գործարանը նոր հարվածներից լրացուցիչ վնասներ չի ստացել, ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։



