Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգ...
Այսօր` հունվարի 26֊ին, ընտրվել եմ ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
 
«Տեղեկացնեմ, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար»,- գրել է Վարդանյանը։