
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան. նա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Վլադիմիր Պուտինին դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Վլադիմիր Պուտինը Հայաստանում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: