Վիտալի Բալասանյանի արձագանքը՝ իրեն բերման ենթ...

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել եւ որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։

Հրապարակմանն արձագանքել է Վիտալի Բալասանյանը․

«Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել և դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին»։