«Վեթթինգավախը» պատել է բոլորին

Այսօր գործնկերներիս հետ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էինք: Կիսաբաց ռեժիմի գաղութ է և պայմանները, բնականաբար, շատ ավելի տանելի են: Պետին դատապարտյալները հարգում են ու դա կարևոր էր: Սակայն, յուրաքանչյուր երրորդ դատապարտյալի բողոքը կրկին վաղակետ ազատ արձակման հանձնաժողովից է, ով հատկապես վերջին շրջանում «կոնվեերային » սիստեմով մերժում է վաղակետ ազատ արձակման դիմումները: Համակարգից մեկը անկեղծացավ ու ասաց` վախենում են դրական եզրակացություն տան, որ հանկարծ չմեղադրվեն կոռուպցիոն գործարքների մեջ: Վեթթինգավախը պատել է բոլորին, ինչից, փաստորեն, տուժում է արդարադատությունը: Սա ոչ միայն լուրջ չէ, այլև ոչ մի կապ չունի իրական արդարադատության հետ: Լրջանալ է պետք, այլապես` դատաիրավական համակարգը կարող է վերածվել վախեցած մարդկանց «կլուբի», որտեղից արդարություն սպասելը նմանվելու է Գոդոյին սպասելիս, ով, ինչպես արդեն հասկացել ենք, երբեք չի գալու: Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամ դաապարտյալներից բացի բազմաթիվ թզբեհներից ու «վասմիկանեչնիկներից», հրաշալի գիրք նվեր ստացա. Բորիս Պորիգինի` «Սոցիալական հոգեբանությունը»:

Գրում Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում