
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է՝ Վազգեն Մանուկյանի և նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչների հիմնադրած «Վերնատուն» ակումբը նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին։
Ինչ վերաբերում է այնտեղ հնչած գնահատականներին, որ նոր իշխանությունը թե° ներքին, թե° արտաքին հարցերում սխալ ուղիով է գնում, Տիգրան Ավինյանը համոզված է՝ բոլոր հարցերում նոր մոտեցումներ կառաջարկվեն։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ փոխվարչապետն ասաց՝ և՛ իրենք, և՛ միջազգային գործընկերները արձանագրել են, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և այդ ճգնաժամին պետք է տրվի լուծում։
Ավինյանը կարծում է՝ առաջարկները, որ արել է Կառավարությունը, շատ կառուցողական են, և պետք է շարունակաբար իրականացվեն, մինչև ճգնաժամը ստանա լուծում։