Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազու...

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մերժել է դատախազների բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ։

Դատավոր Նիկողոսյանի կողմից քիչ առաջ հրապարակված որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները»։

2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: