
Վենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում՝ որպես իր արտաքին ծառայության խոշոր վերակազմակերպման առաջին փուլի մաս, հայտարարել է Վենեսուելայի կառավարությունը։
«Այս վերակազմակերպման հիմնական նպատակն է օպտիմալացնել պետական ռեսուրսները և վերաիմաստավորել մեր դիվանագիտական ներկայությունը՝ ամրապնդելու համար դաշինքները Հարավի հետ, խթանելով ժողովուրդների միջև համերաշխությունը և համագործակցությունը փոխադարձ զարգացման ռազմավարական ոլորտներում», - գրված է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Այս հայտարարությունը հնչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոի՝ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալուց 3 օր անց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մարիա Կորինա Մաչադոն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու և Մադուրոյի բռնապետությունը վերացնելու իր ջանքերի համար՝ այն համարելով Լատինական Ամերիկայում քաղաքացիական քաջության ամենաանհավանական օրինակներից մեկը։