Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պատասխանելով «երկրորդ ճակատի» մասին ուկրաինացի լրագրողի հարցին, հայտարարել է, թե իրենք վճռականորեն աջակցում են Ուկրաինային։
«Ցավոք, Ուկրաինայի կառավարությունն ու պաշտոնատար անձինք մի քանի հայտարարություն են արել երկրորդ ճակատի վերաբերյալ։ Նրանք Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահն ու նախագահի խորհրդականներն էին, ինչը շատ ցավալի է։ Բայց ես պետք է ասեմ, որ մենք շատ ամուր դիրքորոշում ունենք Ուկրաինայի նկատմամբ. մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային քաղաքականապես։ Մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում։ .․ ․ Ինչ վերաբերում է պատժամիջոցների վերաբերյալ մեր քաղաքականությանը, ապա այստեղ էլ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում և այդ առումով ունենք հիմնավոր փաստարկներ։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցներից խուսափելու համար»։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է ունենան լավագույն հարաբերությունները, քանի որ նրանց առճակատումից շահում է միայն Ռուսաստանը. «Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն ու Ուկրաինան ավելի լավ հարաբերություններ ունենան, և միակ բանը, որի մասին կարող ենք խոսել, այն է, որ միայն Ռուսաստանն է շահում նրանց առճակատումից։ Հետևաբար, այս հարաբերություններում պետք է լինի բարենպաստ դիրք»:



