Վայոց ձորի մարզում «Akura»-ն մխրճվել է կայանվ...

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու 3 անչափահաս երեխաներն են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։