
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է լինելու, երկուշաբթի՝ հանրահավաք:
Իշխանության պրոպագանդան փորձում է կազմակերպվելիք հանրահավաքը ներկայացնել, որպես անարգանք պատերազմում մեր ունեցած զոհերի հիշատակին:
Իրականում վաղվա համերգը լինելու է հայրենասիրական: Համերգի ընթացքում լինելու են հայրենասիրական երգեր, փառաբանվելու է հայ զինվորականը, հայոց պատմությունն ու Արցախ աշխարհը:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ հայրենասիրական երգերի համերգը զոհերի հիշատակի նկատմամբ անարգանք են համարում այն իշխանությունները, որոնք Եռաբլուրում սուլում էին, ուրախությամբ ծափահարում և բացականչում «Նիկոլ վարչապետ»: Հիրավի երեսպաշտ են այս իշխանությունները: