Վաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը: Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը:
«Արդեն իսկ ստեղծված դաշինքին զրկել իր նախընտրած անվանումով ընտրական գործընթացին մասնակցել՝ չի կարող հիմնարար չլինել: Մինչև հիմա՝ մասնավորապես տեղական ընտրություններին, բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացին մասնակցել են անձնանունների գործածությամբ: Հիմա, ԱԺ-ում այդ փոփոխության որոշումը կայացնելու է ընդամենը 1 խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ինքը պարզապես ընտրական գործընթացում մյուս առանցքային մրցակցին, որից ակնհայտորեն զգում է, որ պարտվում է, թույլ չի տալիս, որ իր նախընտրած ձևով ընտրությանը մասնակցի, սա որևէ այլ բացատրություն չունի:
Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ասում էր, որ միգուցե օրենք ընդունեն ու Սամվել անունով մարդկանց արգելեն մասնակցել ընտրությունների, փաստորեն լուրջ էին ասում, քննարկումներ եղել են, ու հիմա կպել են անունին, մինչև այդ էլ նկարի դեմ էին պայքարում: Ակնհայտ է, որ սա հակասահմանադրական է, որովհետև խաթարում են ընտրական իրավունքը, քաղաքական միջամտություն է կատարվում ընտրական գործընթացի մասնակցի կողմից»,- նշել է նա:



