![Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գ...](/imgs/posts/medium/2025/02/334ecd9.jpeg)
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ն գումարվող հերթական նիստերի օրակարգում։ Նշված տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ «Նիստերի օրակարգ» ենթաբաժնում։
Որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ նշված է «Քաղաքացիական նախաձեռնություն» եզրույթը, իսկ առաջարկությունը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից, ինչը ամրագրված է օրինագծի ամփոփաթերթի առաջին տողում։
Հիշեցնենք, որ ներկայացված օրինագծի մեկնարկը տվել էին ՀՀ-ում գործող մի շարք արևմտամետ ուժեր։