Վաղարշապատում տղամարդն իրավապահներին է ներկայ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։
Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։