Վաշինգտոնում Իսրայելին պաշտպանող 300.000–անոց...

Մոտ 300․000 ցուցարար է երեքշաբթի օրը հավաքվել Վաշինգտոնում՝ ի պաշտպանություն Իսրայելի երթի։ Նրանք պահանջում են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառվածների ազատ արձակումը։ Ցուցարարներն իրենց վճռականությունն են հայտնել՝ պայքարել հոկտեմբերի 7-ից ի վեր աճող հակասեմիտականության ալիքի դեմ:

Ըստ կազմակերպիչների՝ սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր իսրայելամետ ցույցն է։