Վարորդները դառնալու են քավության նոխազ, հասար...

Ինչպես հայտնել էինք՝ Եևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում էին՝ հանդիպելու տնօրինության հետ և պարզաբանումներ ստանալու: Սակայն տնօրինությունը տեղում չէր: Ավագանու անդամները հանդիպել են ընկերության մամուլի խոսնակի հետ:

Ավագանու անդամ Մանուք Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ 2025-ին, ավտոբուսի վարորդների հետ կնքված պայամանագրով, վարորդներն իրավասու են ուղևորներին զգուշացնել՝ վճարել ուղեվարձը և չթույլատրել ուղեվարձի առձեռն վճարում:

«Դրանից զատ ուրիշ գործառույթ՝ ուղևորին հարկադրել վճարել, իջեցնել ավտոբուսից, չունի վարորդը: Ներքին հրահանգ տվողները պետք է լինեն իրենց անմիջական ղեկավարները, բայց նրանք հերքում են՝ դրանով հրահանգը կատարողին դնելով անհարմար իրավիճակի մեջ: Թող վարորդները հասկանան, որ իրենց հրահանգ տվողների կողմից դառնալու են քավության նոխազ, հասարակության պարսավանքի առարկա»,- ընդգծեց Սուքիասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: