Վարդանյանը խոշտանգվել է Բաքվում հայ լինելու և...

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում է․

«Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները:

 

Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդանյանը

խոշտանգվել է Բաքվի բանտում:

Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:
 

Խնդրել եմ միջզգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը:
 

Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտւմ է,

Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության ներքո

Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:
 

Անթուլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները:
 

Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ԱԺ պատգամավոր

Թագուհի Թովմասյան»,- գրել է նա։