«Ողջունում եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է դեպի ճշմարտություն և պատմական արդարություն, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար», – իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ այլ թվիթով վարչապետն իր սրտանց շնորհավորանքն է փոխանցել ողջ աշխարհի հայրենակիցներին և հիացմունք արտահայտել ամերիկահայերի սերունդներին՝ նշելով, որ «նրանց անձնուրաց ակտիվիզմն ու հետևողականությունն էին քվեարկությանը հանգեցրած խթանն ու ոգեշնչումը»:



