Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակությ...

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի երեկվա տեսաուղերձին` պատգամավորը նշեց` այդ ելույթից հետո բազմաթիվ քաղաքացիներ խնդրել են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հրաժարական չներկայացնի:

«Հիմա Հայաստանը ծանր վիճակում է, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և փախստականներ: Ունենք մեծ թվով կորանավիրուսով հիվանդներ: Արմեն Սարգսյանը շատ է վախենում կորոնավիրուսից, երբ մարդ է ընդունում, 50 մետր հեռու է նստում: Բայց հիմա խոսում է արտահերթ ընտրությունների մասին: Այս պայմաններում չի կարելի այդ մասին խոսել: Հասարակության լայն շրջանակներում ընտրությունների գնալու որևէ պահանջ գոյություն չունի, հակառակը` մարդիկ ասում են` հանկարծ նման քայլի չգնաք», - ասաց պատգամավորը: