Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ կառավարական ա...

Խորհրդարանում լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանից հետաքրքրվեցին  մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել։

«Եկեք, մի բան ֆիքսենք, ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը գնում է Կոնդի առանձնատների վերանորոգման մասին, դրանք պետության գույք են», – ասաց Աղաջանյանը։

Աղաջանյանը այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ  տվյալների գաղտնիության պարագայում ինքը չի կարող թվեր ներկայացնել ո՛չ ավտոմեքենաների, ո՛չ էլ վերանորոգման ծախսերի վերաբերյալ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը միայն հերքեց, թե մի զրահապատ մեքենա էլ վարչապետի տիկնոջ համար է գնվել: