Վանեցյանի ցածր վարկանիշը մտահոգել է ընդդիմադի...

Մինչ իշխանությունները ակտիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին, ընդդիմադիր ուժերն այս հարցում էլ  իրենց քայլերն ուշացնում են և ամենայն հավանականությամբ գործընթացի մեջ կմտնեն անպատրաստ վիճակում ու դրա ավարտին կրկին կմեղադրեն քաղաքացիներին։

Ընդդիմությունը կարծես չի կարողանում անգամ թեկնածուի հարցում կողմնորոշվել։ Հիմնական ուժերը տատանվում են միասնական թեկնածուի հարցում։ Ինչ որ պահի տպավորություն կար, որ այդ թեկնածուն կարող է լինել Արթուր Վանեցյանը, սակայն այս պահին կարծես ընդդիմադիր հիմնական ուժերի՝ Հայաստան դաշինքի և ՀՀԿ-ի համար Վանեցյանի թեկնածության հարցը հանված է օրակարգից։

Վանեցյանի հարցում մեկ միասնական տեսակետ չունենալը տարբեր պատճառներ ունի, բայց հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նա Երևանում խիստ ցածր վարկանիշ ունի և եթե ընդդիմադիր ուժերը իր դեմքով մասնակցեն, ապա խիստ ցածր տոկոսներով պարտությունը քաղաքական մեծ խաղից դուրս կթողնի բոլորին։ 

Բոլոր այս հանգամանքները հաշվի առնելով, ընդդիմադիր հիմնական ուժերն այս պահին որոշում ունեն, որ ամեն մեկն իր ճանապարհով է գնալու և ըստ ամենայնի մի քանի ընդդիմադիր թեկնածուներ կլինեն։ Այս իրավիճակում չի բացառվում, որ Վանեցյանն ընդհանրապես չառաջադրվի, քանի որ չունենալով ընդդիմադիր հիմնական ուժերի աջակցությունը՝ դժվար թե կարողանա նկատելի ադրյունք ապահովել։