Երեկ Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներ էր արել, որոնցում պաշտպանում էր Սանասարյանին։ Գրառումներից մեկում նշված էր «Սաշիկին ու իրա թուլեքին գոնե հետ բերեք ու փակեք, թե չէ նենց տպավորություն ա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք», «Ես պայքարել եմ ճշտի ու օրենքի համար։ Ու պատրաստ եմ էտ շարունակել։ Չեմ ուռում աշխատավարձս հերիքում ա, ասածս ինչ ա, գրպանս բան չգցեք, անիմաստ ա»։ «Էլի ասեմ՝ չխառնեք հանկարծ, կարամ էլի տեղակալ չաշխատեմ, չեմ նեղվի դրանից»։
«Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում , Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։ Գրառումներից մի քանի ժամ անց Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ջնջված էր։ Անջատված էր նաև նրա հեռախոսահամարը։
Politik.am-ի տեղեկություններով նոր իշխանություններին հոգնեցրել է Արամ Մանուկյանի նման ոչ ադեկվատ պահվածքը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։ Հետո նա վստահեցրեց, թե հեռախոսն է կորցրել և ինքը չի եղել գրառման հեղինակը։
Մեր տեղեկություններով Արամ Մանուկյանը կհեռացվի աշխատանքից։ Իշխանությունները վերջնական որոշել են ազատվել նրանից։ Տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեցինք Աջափնյակ համայնքի ղեկավարի աշխատակազմ։ Աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման լսում, որ Արամ Մանուկյանին ցանկանում են հեռացնել աշխատանքից։



