Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վանատամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Երիտասարդության 34 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «աղցան հորթի մսով, գազարով և բուլղարական պղպեղով» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «աղցան սալորաչրով, հավի և հորթի մսով», «աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր», «աղցան կեսար» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր», «Խմորասնկեր», «հորթի միս մեքսիկական «Կապելոնի ռոմանի» բրինձ, բանջարեղենով» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «աղցան հորթի մսով, գազարով և բուլղարական պղպեղով», «աղցան սալորաչրով, հավի և հորթի մսով», «աղցան մայրաքաղաքային», «աղցան կեսար», «հորթի միս մեքսիկական «Կապելոնի ռոմանի» բրինձ, բանջարեղենով» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



