Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարներն ու «Վառմաշ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով ուղղել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։