«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ընդգրկվել է 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։
Մենք տեղեկացանք, որ Դումանյանը, լինելով անկուսակցական, ցուցակում ներառվելու երաշխիքը ստացել է հենց Նիկոլ Փաշինյանից՝ ՔՊ վարչությունում։
Այնուհետև Դումանյանը ՔՊ վարչության փակ նիստում արդեն վարչության հավանությանն է արժանացել ու ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում։
Հիմա արդեն, փետրվարի 12-ին, ՔՊ պատվիրակները պետք է ընտրեն 280 հոգանոց ցուցակից 50 հոգու։
«Ժողովուրդ» օրաթերթը Վահրամ Դումանյանից հարցրել է, թե ոչ կուսակցական լինելով՝ ինչ հույսեր ունի, որ պատվիրակները նրան կընտրեն ՔՊ վերջնական ցուցակում։
«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել իմ անցած ճանապարհով, իմ փորձով, իմ գիտելիքներով ծառայել մեր երկրին համապատասխան ոլորտում»,– հայտարարեց մեր զրուցակիցը»։



