Վահե Ղալումյան, լավ եղի, հորս արև, դու էլ ես...

Այսօր ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ Ռուբեն Մխիթարյանը պատմության աղբամանն էր նետում Նիկոլ Փաշինյանի վարչապետության հետ կապված իրեր ու նրա թիմակիցների լուսանկարները: 

Նա նախ աղբամանի մեջ նետեց վարչապետին պատկանող թերթը, հպարտ քաղաքացու անձնագիրը՝ նախընտրական ծրագրերի թռուցիկը, ապա նշեց. «88 հանցակից, 88 պատգամավոր՝ 2-ին հանած, ավքեր իրենց լռությամբ համաձայնվում են էն ամեն ինչի հետ, ինչ կատարվում է այսօր մեր երկրում: Ես առաջին հանրահավաքի ժամանակ անկեղծորեն ասել եմ, թե ինչ եմ մտածում նախագահների մասին: Պարոն Տեր-Պետրոսյան, ես Ձեզ անկեղծորեն հարգում եմ, ես կարող եմ ներել Ձեզ ամեն ինչ, բայց Անդրանիկ Քոչարյանին երբեք Ձեզ չեմ ների, Անդրանիկ Քոչարյանից վատ բան Դուք էս ագին չեք արել: Ու հիմա Անդրանիկ Քոչարյանը գնում է պատմության աղբաման: Հովհաննես Հովհաննիսյան, Դուք էլ եք գնում պատմության աղբաման: Վահե Ղալումյան, լավ եղի, հորս արև, դու էլ ես գնում պատմության աղբաման»,- ասաց Մխիթարյանը: