Վահան Քերոբյանը վերահաստատել է էկոնոմիկայի նա...
Բեռլին այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են Լիտվայի գյուղատնտեսության նախարար Կեստուտիս Նավիկասի հետ:
 
Ընդգծելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակը՝ Վահան Քերոբյանը վերահաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը տարբեր ուղղություններով համագործակցել լիտվացի գործընկերների հետ:
 
Վահան Քերոբյանը նշել է, որ հայ մասնագետների համար կարևոր և օրինակելի կլինի լիտվական փորձը գյուղատնտեսական ռեգիստրի իրականացման գործընթացում: