
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արևային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներ։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու և երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։