Վահան Քերոբյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ը արձակուրդ կմեկնի:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը ներառյալ:

2. Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը»,-նշված է որոշման մեջ: