Ուզում եմ մի էպիզոդ հիշեցնել պատերազմական օրե...

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Այսօր հանրահավաքի ժամանակ Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրականում չի սիրում ժողովրդին` բացահայտելով հետևյալ միջադեպը տավուշյան անտառահատների բողոքի ակցիայի հետ կապված. «Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց զանգվածը դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը, այն ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերիյ Օսիպյանին և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին: Այ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, նա սուտ է խոսում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր պաշտոնը և իշխանությունը, և բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն»: Որևէ հիմք չունենալով չհավատալ ԱԱԾ նախկին տնօրենի պատմած փաստերին, ես ուզում եմ մի էպիզոդ հիշեցնել պատերազմական օրերից, ինչը ևս խոսում է այն մասին, որ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը չի սիրում հայ ժողովրդին, առնվազն` Հայաստանցիներին, Հայաստանի ժողովրդին: Հոկտեմբերի 26-ի Facebook-ի իր էջի ուղիղ եթերում, հայտնի սկանդալային ԼԱՅՎԻ ժամանակ Փաշինյանը հայտարարում է. «Այսօր մեր երկրում պետք է թասիբը եռար: Սփյուռքում այդ թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում»:

Պատկերացնու՞մ եք, Հայաստանում չի եռում թասիբը. մեկ ամիս արդեն ռազմաքաղաքական ապաշնորհ ղեկավարության տապալման արդյունքում օրեկան հարյուրավոր զոհեր տվող, թիկունքից բանակին օժանդակություն ապահովող, Հայաստան համահայկական հիմնադրամին իրենց համեստ բյուջեից մասհանում անող, վերջապես իրենց հարկերով այդ նույն բանակը, նաև ապաշնորհ իշխանությունը պահող Հայաստանի ժողովրդի թասիբը չի եռում...

Ձյուն գար ձեր թասիբին, անթասիբներ: Տեսանք էլի ձեր թասիբը, կապիտուլյանտներ...»: