Վերջին առնվազն մեկ եւ կես տասնամյակի փորձառությունը ցույց է տվել, որ բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունենում գունավոր հեղափոխություններ եւ իշխանության են գալիս այսպես ասած արեւմտամետ սորոսականներ կամ վարչակազմեր, որտեղ նրանք փայատեր են, վերջիններս հատկապես ձգտում են իրենց վերահսկողությունը սահմանել իրավապահ եւ ուժային կառույցներում, եթե հնարավորություն լինում է՝ նույնիսկ՝ հատուկ ծառայություններում։ Պատահական չէ, որ Ուկրաինայում, Վրաստանում գունավոր հեղափոխություններից հետո սկսվեց իրավապահ եւ ուժային համակարգի այսպես ասած՝ մասշտաբային բարեփոխումներ, նույնիսկ հնչեցին եւ այժմ են հնչում են լյուստրացիայի կոչեր։ Հայաստանն այս առումով բացառություն չէ, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության փայատեր հանդիսացող պայմանական ասած հայաստանյան սորոսականները նույնպես բավական լավ արմատավորվել են Հայաստանի իրավապահ եւ ուժային համակարգերում։ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է, հասանելիություն ունի կարելի է ասել, ցանկացած գաղտնի տեղեկատվության, որը առնչվում է մեր հանրապետության անվտանգության ոլորտին, սկսած ռազմականից մինչեւ տնտեսական կամ ժողովրդագրական։ Մեկ այլ սորոսական տնօրինում է ՀՀ արդարադատության ոլորտը, քրեակատարողական հիմնարկները։ Ոլորտները չափազանց կարեւոր են, կարելի է ասել՝ ռազմավարական կարեւորություն ունեցող եւ իրենց նշանակությամբ, եւ պարունակած տեղեկատվությամբ։ Կարելի է նաեւ պատկերացնել, թե արդարադատության համակարգը ինչ լծակներ կարող է բանեցնել քաղաքական կյանքում, տնտեսական եւ հասարակական ոլորտներում։ Նույնը եւ կարելի է ասել եւս մեկ պայմանական սորոսական Սրբուհի Գալյանի մասին, ով նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ եւ կուրացիա է անելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Գալյանի միջոցով սորոսականները պարզապես ոսկե հնարավորություն են ստանում անցանկալի քաղաքական միավորներին կամ գործիչներին ահաբեկելու քրեական գործերով՝ կապված կոռուպցիայի հետ․ ու ինչպես ասում են՝ կարեւորը մեղավոր լինի՝ քրեական հոդված միշտ էլ կճարվի օրենսգրքում։ Արդեն ոստիկանությունում սորոսական խումբը այսպես ասած ներկայացված է լինելու՝ գերժամանակակից զենքերով, տրանսպորտային միջոցներով ու տեխնիկական հնարավորություններով հագեցած պարեկային ծառայությամբ։ Այս ամենը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ ըստ ամենայնի պայմանական սորոսականները ստանում են հասանելիություն այնպիսի գործիքակազմի հանդեպ, որով կարող են դյուրությամբ ստեղծել «պետություն պետության մեջ» ու հարկ եղած դեպքում՝ ասպարեզից հեռացնել նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, եթե գումարենք նաեւ նրանց խորհրդարանական ավելի քան 20 պատգամավորներին, տեղեկատվական քարոզչական եւ ֆինանսական ռեսուրսները։
Հ․Գ, Ըստ ամենայնի, երբ Սորոսականները հարմարավետ տեղավորվեն, իսկ Փաշինյանի վարկանիշը այլևս անմխիթար վիճակում լինի նրանք կարող են գործի դնել վերջինիս հեռացման և Հայաստանի լիակատար սորոսացման ծրագիրը։